Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«ԿՌՎՇՏՎՈՒՄ» ԵՆ

«ԿՌՎՇՏՎՈՒՄ» ԵՆ
13.03.2012 | 00:00

Արդեն տևական ժամանակ խոսակցություններ են պտտվում, թե ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և վաղուց քաղաքական հետնաբեմում հայտնված կուսակցությունների ներկայացուցիչներ: Մեր տեղեկություններով, վերջիններիս միջև թեժ պայքար է ընթանում, թե ում կհաջողվի շրջանցել մյուսին և հայտնվել անցողիկ տեղում: Լուրի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք Արտաշես Գեղամյանից: «Թող այդ խոսակցությունները շարունակվեն, մենք էլ Ձեզ հետ միասին կողքից նայենք և փիլիսոփայորեն ընկալենք այդ ամենը: Այսօր ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց լուծելուն պիտի ձեռնամուխ լինենք»,- ըստ էության, ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով շրջանառվող լուրը` փոխանցեց Արտաշես Գեղամյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ